Հյուսիսային Կորեայի իշխանություններն ամբողջությամբ արգելել են երկրի շուկաներում օգտագործել արտարժույթ: Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, դա «երկրի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի վերջին ցանկությունն էր»:
Հյուսիսային Կորեայի շուկաներում արտարժույթը գերադասում են հյուսիսկորեական վոնից, իսկ առևտրական գործարքների մեծ մասը կատարվում է չինական յուանով:
Հյուսիսային Կորեայի փորձագետները նշում են, որ դատելով Հյուսիսային Կորեայի շուկաներում տիրող իրավիճակից՝ կարելի է գուշակել, թե տնտեսական բնագավառում ինչ միջոցներ է ձեռնարկում կամ պատրաստվում ձեռնարկել երկրի ղեկավարությունը:








































