Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում «Էրգենեկոն 2»-ի գործով ձերբակալվել է բանակի պաշտոնաթող գեներալ Հուրշիթ Թոլոնը։ Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանում տեղի ունեցած հերթական նիստում դատախազ Մեհմեթ Ալի Փեքգյուզելը հայտարարել է, որ նոր տվյալներն ուժեղացրել են Թոլոնի հանդեպ կասկածները, ինչի համար էլ նրան ձերբակալելու պահանջ է առաջ քաշվել։
Նշվում է, որ Հուրշիթ Թոլոնը 2004 թվականի օգոստոսի 30-ին նշանակվել է 1-ին բանակի հրամանատար, իսկ դրանից առաջ էլ հանդիսացել է Էգեյան բանակի հրամանատարը։







































