Հունվարի 8-ին Սիրիայի Տարտուս նավահանգիստ մտած ռուսական նավերն այսօր դուրս են եկել երկրի տարածքային ջրերից: Այս մասին հաղորդում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային նավատորմի Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Адмирал Кузнецов ավիակրի գլխավորությամբ, ռուսական նավերը մի շարք վարժանքներ են անցկացրել: Տարտուս նավահանգստում երկօրյա կանգառից հետո նրանք կշարունակեն շրջել «Միջերկրական ծովի նշանակված շրջաններում»:
Ռուսական նավերը դեպի Միջերկրական ծովի սիրիական ափերն են շարժվել դեկտեմբերի 6-ից: