Փառք Աստծո, ծիլեր կան, ամեն թատրոն էլ ունի իր ծիլերը, և ամեն տեղ էլ կան տաղանդավորներ, վարպետներ, շնորհալիներ, շնորհքովներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թատրոնի ու կինոյի դերասան Ազատ Գասպարյանը: Հարցին ի պատասխան, թե տեսնո՞ւմ է արդյոք ծիլեր թատրոնի ու կինոյի բնագավառում:
Նրա խոսքով, ինքը սերիալներում տեսնում է 20-ամյա երիտասարդների, տաղանդավոր երիտասարդների, որոնց անմիջապես անհրաժեշտ է սերիալներից հանել ու ֆիլմ նկարահանել, որ նրանք չմոռանան ֆիլմ ստեղծելու տեխնիկան:
Մեր այն հարցին` արդյոք ծիլեր տեսնո՞ւմ է երաժշտական աշխարհում ու ի՞նչ վիճակ է տիրում երգարվեստում, վերջինս ասաց, որ այս բնագավառում վիճակը մի փոքր այլ է: «Իրենք` նախկինները, օրինակ` Շուշան Պետրոսյանի, Արամոյի սերունդը արդեն իրենք են շատ վատ զգում, թե ինչ կատարվեց: Նրանք շատ վատ են զգում այն բանի համար, թե ինչ կատարվեց, ինչ եղավ»,- ընդգծեց դերասանը:
«Ծիլերը կան, նրանց հարկավոր է ջուր ու լույս: Լույսը պետք է լինի իշխանության կողմից, իսկ ջուրը` կառավարության»,- խոսքը եզրափակեց Ա. Գասպարյանը:









































