Հունվարի 9-ին` ժամը 21.20-ին, 15-ամյա մի տղա ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, որ կարաոկե-բարում գողացել են իր բջջային հեռախոսը:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ հեռախոսը գողացել է 16-ամյա Արման Բ-ն, որը նույն օրը ներկայացել է բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:












































