Հայ ազգային կոնգրեսն այս տարի ևս կշարունակի իր հանրահավաքները, սակայն դրանք չեն լինի այնքան մարդաշատ, որքան եղել են անցած տարի: Այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտնեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«ՀԱԿ-ը խնդիր ունի դեպի իրեն գրավել դժգոհ ընտրազանգվածին: Կստացվի դա նրա մոտ, թե ոչ` ցույց կտա ժամանակը»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հունվարի վերջին Սոչիում կայանալիք հանդիպմանը` քաղաքագետը նշեց. «Լավ է, որ կհանդիպեն, սակայն երկու երկրների ղեկավարները դժվար թե վերցնեն ու միանգամից լուծեն ղարաբաղյան հարցը»:









































