Sunday, 07 06 2026
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը

Եռակողմ` Ղարաբաղի՞, թե՞ Իրանի հարցով

Ռուսական լրատվամիջոցները երեկ տեղեկություն տարածեցին, որ հունվարի վերջին Սոչիում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ: Այսինքն` խոսքը հայտնի եռակողմ ձևաչափի մասին է, որ արդեն մոտ երեք տարի է` անցկացվում է ՌԴ միջնորդությամբ: Այդ ձևաչափն ակնհայտորեն տապալված է, ինչի գագաթնակետը նախորդ տարի Կազանում տեղի ունեցած ֆիասկոն էր: Սակայն Ռուսաստանը համառորեն չի հրաժարվում իր նախաձեռնություններից:

Այստեղ, իհարկե, դեմքը փրկելու հանգամանքը կա, բայց դրանից բացի`պետք է երևի թե արձանագրել, որ ի դեմս եռակողմ ֆորմատի` Ռուսաստանը տեսնում է նաև տարածաշրջանային հարցերի քննարկման ինչ-որ տարբերակ, խողովակ, որն էլ փորձում է օգտագործել որպես կովկասյան մրցակցության իր համեմատական առավելություն: Առավել ևս, որ այժմ կարծես թե դրա անհրաժեշտությունն ավելի քան ակնհայտ է: Խոսքը իրանական խնդրի մասին է, որի ուղղությամբ վերջին շրջանում նշմարվում են բավական էական զարգացումներ, լարվածության տանող միտումներ: Անկասկած է, որ Ռուսաստանն Իրանի հարցում ամենաշահագրգիռ պետություններից է, որի դիրքորոշումը, սակայն, զգալիորեն տարբերվում է Արևմուտքի դիրքորոշումից:

Այդ տեսանկյունից լրացուցիչ ֆորմատի առկայությունը Ռուսաստանն անշուշտ կփորձի օգտագործել: Ելնելով այդ իրավիճակից` երևի թե հիմքեր կան` ենթադրելու, որ եռակողմ հունվարյան հանդիպմանը, որի մասին դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, կողմերը կքննարկեն ավելի շատ ոչ թե Ղարաբաղի, այլ Իրանի խնդիրը: Բնական է, որ թե Հայաստանը, թե Ադրբեջանն այստեղ կողմնակի պետություններ չեն, այլ Իրանի անմիջական հարևանն են, Իրանի հարևան տարածաշրջանի, այսպես ասած, երկու երրորդը, երեք պետությունից երկուսը, որոնց հետ Ռուսաստանը կարող է խոսել այդ թեմայով: Իսկ թե ինչ կխոսի` մնում է միայն գուշակել: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կփորձի Իրանի հարցում իր դիրքորոշման դաշնակիցներ ձեռք բերել` ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի:

Այստեղ իրավիճակը նուրբ է: Եթե Ադրբեջանը որոշակի խնդիրներ ունի Իրանի հետ` թե իր տարածքում իսլամիստների գործունեության, թե Հյուսիսային Իրանում ադրբեջանցիների առկայության, թե նաև Կասխիցի ջրերի և ռեսուրսների բաժանման հետ կապված, ապա Հայաստանն Իրանի հետ ունի բարիդրացիական հարաբերություն, որը գրեթե զուրկ է խնդրահարույց իրողություններից: Այսինքն` Հայաստանն այստեղ էապես կտրվում է ռուս-ադրբեջանական հնարավոր տանդեմից, ու պաշտոնական Երևանը չպետք է վախենա այդ կտրվելուց, քանի որ տանդեմին միանալու ամենափոքր նշույլն անգամ շատ ավելի վատ հետևանք կարող է ունենալ Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում