Հունվարի 9-ին` ժամը 13.30-ին, ոստիկանության Արարատի բաժին է դիմել 23-ամյա մի երիտասարդ և հաղորդել, որ նույն օրը` ժամը 11.20-ի սահմաններում, բացելով միայնակ բնակվող պապի` 73-ամյա Աշոտ Մելիքյանի դուռը, մտել է ներս և հայտնաբերել պապի դին ձեռքերի, որովայնի և պարանոցի մասերում արնանման հետքերով:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից, արտաքին զննությամբ դիակի որովայնի, դաստակների և պարանոցի մասերում հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վերքերի հետքեր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ և մկրատ, կախիչից կախված բաճկոնի գրպանում` 400.000 դրամ, իսկ մահճակալի ներքնակի տակ` ոսկյա և արծաթյա զարդեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:







































