«Որքան մոտենում են ընտրությունները, կրքերն ավելի են թեժանում: Քաղաքական ուժերը մտածում են ձայներ հավաքելու բոլոր օրինական և անօրինական միջոցների մասին: Պարապ նստած չեն նաև ՕԵԿ-ում: Ընտրազանգված հավաքելու լուրջ խնդիր այս կուսակցությունն, իրոք, ունի»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
«Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ վերահսկողության, պատասխանատվության տեսանկյունից, ՕԵԿ-ականներն արդեն մարզերը «բաժանել են» իրենց մեջ: Ուշագրավ է, որ Կոտայքի մարզը «բաժին է ընկել» ՕԵԿ-ական, ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Այն, որ այս մարզի ձայների մեծ մասը, մեղմ ասած, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանինն է, թերևս, հայտնի է բոլորին: Փաստորեն, այստեղ Ծառուկյանի դեմ «խաղ է տալու» ՕԵԿ-ական, գրեթե ուժային նախարարը: Բայց միայն առաջին հայացքից, իրականում սա ՕԵԿ-ԲՀԿ պայքարը չէ. տակից իր գործն է անելու Հանրապետականը: Իսկ ՕԵԿ-ը վերջնահաշվարկում կօգտվի Հանրապետականի մեծահոգությունից…









































