Քուվեյթական Ալշայա կորպորացիան Մեծ Բրիտանիայում գնել է կանանց ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող La Senza–ին պատկանող 60 խանութներ:
Ինչպես գրում է BBC-ն, La Senza–ին պատկանող 84 խանութներ ու 18 գրասենյակներ կփակվեն: Մոտ 1300 մարդ կդառնա գործազուրկ:
Ընկերության աշխատակիցները նշել են, որ Ալշայա ընկերության հետ գործարքը հնարավորություն է տվել պահպանել ավելի քան հազար աշխատատեղ:
La Senza-ի նոր տերերը խոստանում են արտադրության մեջ ներդնել ավելի քան 150 մլն դոլար գումար:











































