ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշված պաշտոնին է նշանակվել ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության իրավաբանական վարչության պետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը։











































