Այս րոպեներին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող է հանդիսավոր արարողության ժամանակ հայտնի դարձավ 2011 թվականի ուժեղագույն հավաքականը:
Լավագույն դարպասապահ ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասը, իսկ մյուս անդամներն են` Դանիել Ալվեշը` «Բարսելոնա», Ժերար Պիկեն` «Բարսելոնա», Սերխիո Ռամոսը` «Ռեալ», Նեմանյա Վիդիչը` «Մանչեսթեր Յունայթեդ», Խաբի Ալոնսոն` «Ռեալ», Չավին` «Բարսելոնա», Անդրես Ինիեստան` «Բարսելոնա», Քրիշտիանու Ռոնալդուն` «Ռեալ», Լիոնել Մեսսին` «Բարսելոնա», և Ուեյն Ռունին` «Մանչեսթեր Յունայթեդ»:
Այսպիսով` 5 ներկայացուցիչ ունի «Բարսելոնա»-ն, 4` «Ռեալ»-ը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը` 2:








































