Պեկինի մոտակայքում գտել են մի քանի հարյուր քարացած դինոզավրերի հետքեր, որոնք ապրել են 140-150 մլն տարի առաջ: Այս մասին հայտնում է Синьхуа գործակալությունը:
Դինոզավրերի հարյուրավոր քարացած հետքերը գտել են Չինաստանի համալսարանի երկրաբանները:
Ըստ մասնագետների՝ հետքերը պատկանում են թերոպադ (մսակեր), բուսակեր-թռչնակերպ ու չորքոտանի բուսակեր դինոզավրերի:
Նշենք, որ դինոզավրերի հետքեր Չինաստանում հայտնաբերվել են առաջին անգամ:










































