Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Չարաշահվում է «հեղափոխություն» հասկացությունը. Գայանե Ղազարյան

«Առաջին լրատվական»-ի այն հարցին՝ Հայաստանում մեծ հեղափոխություն չի ստացվում, փոքր հեղափոխություններ հնարավո՞ր են արդյոք, որոնք ի վերջո կհանգեցնեն մեծ հեղափոխության` սոցիոլոգ Գայանե Ղազարյանը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնել առաջին պնդման հետ: Որևէ երևույթի անհնարինությունն արձանագրելու համար անհրաժեշտ է գտնվել «ժամանակների ավարտին» և նոր միայն փաստել, որ այսինչ բանը տեղի չունեցավ… և չի ունենա այլևս: Թե երբ կլինեն Հայաստանում հեղափոխություններ կամ կլինեն արդյոք, ես չեմ կարող ասել: 20-րդ դարասկզբին ոչ ոք չկարողացավ կանխատեսել Առաջին Համաշխարհային պատերազմը: 21-րդ դարասկզբին ոչ մի մասնագետ չկանխորոշեց «արաբական գարունը», իսկ Թունիսի հեղափոխությունից հետո հեղափոխություններ էին «կանխատեսում» համարյա ամենուր` բացառելով Եգիպտոսը, որն էլ հե՛նց հաջորդեց Թունիսին»:

Իսկ հարցին՝ արդյոք փոքր հեղափոխությո՞ւն կարելի է համարել Թռչկանը, քաղաքացիական հասարակության այլ դրսևորումները, Գայանե Ղազարյանն անդրադարձավ «փոքր հեղափոխություններ» եզրույթին. «Չեմ կարծում, որ կան մեծ ու փոքր հեղափոխություններ: Հեղափոխական է այն գործընթացը, որը կենսագործունեության որևէ ոլորտ է ներմուծում սկզբունքորեն այլ մոտեցում: Այն, ինչ Դուք կոչում եք փոքր հեղափոխություն, «հեղափոխություն» եզրով առհասարակ չի բնութագրվում: Դրանք ունեն այլ անվանումներ` «էական փոփոխություն», «որոշակի հաջողություն», «քաղաքացիական հասարակության կայացման կարևոր քայլեր» և այլն, սակայն ոչ երբեք հեղափոխություն: Ինչ-որ մի ոլորտում առկա հազարավոր հարցերից մեկում իրավունքի, այն էլ՝ ամրագրված իրավունքի վերականգնումը հեղափոխություն չէ, այլ հաջողություն: Նման հաջողությունների չընդհատվող և գնալով ավելի տարածվող կուտակումը կարող է հանգեցնել հեղափոխության (կարող է և չհանգեցնել), սակայն ինքնին չի կարող որակվել իբրև հեղափոխական:

Առհասարակ նկատում եմ, որ շատ է չարաշահվում «հեղափոխություն» հասկացությունը. շատերն են իրենց միջին ու մեծ մաքառումները հրամցնում իբրև հեղափոխություն: Տպավորություն է ստեղծվում, որ օդում կախված է բոլորովին մի թեական պարտադրանք, թե բոլորը պետք է հեղափոխություն անեն, ու ամեն մեկը յուրովի փորձում է այդ մեղադրանքի տակից դուրս գալ` իր արած-չարածը «հեղափոխական»-ի անվան տակ փաթեթավորելով»,- ասաց սոցիոլոգը:

Նրա խոսքերով, քաղաքացիական հասարակության դրսևորումներն այլ անուն չունեն, քան «քաղաքացիական հասարակության դրսևորումներ», քանի որ յուրացնում են, իրացնում են, փորձում են հաստատել այն, ինչ օրենքով տրված է, այսինքն` իրադարձությունները բերում են սահմանադրական դաշտ: «Ինչ-որ իմաստով կարող եմ հեղափոխական անվանել կառավարության մոտեցումները, որը համառորեն փախցնում է գործողությունները սահմանադրական դաշտից` տեղափոխելով դրանք «բեսպրեդելի» ու «գողականի» դաշտ: Սակայն, քանի որ այդ դաշտերն էլ դեռ սովետից մնացած «կայուն» և չգրված, բայց հայտնի օրենքներով, վարքի ու տեքստի մոդելներով դաշտեր են, ապա կրկին գործ ունենք ընդամենը երկու զուգահեռ, բայց բոլորովին էլ ոչ հեղափոխական իրականությունների հետ, որոնք արդեն մեկ տասնյամյակ չէ, որ պայքարում են միմյանց դեմ»,- ավելացրեց Գայանե Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում