Sony Pictures ընկերությունը նկարահանելու է «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակությունը, չնայած որ առաջին հատվածը այնքան էլ մեծ հեղինակություն չվայելեց: Այս մասին գրում է Deadline կայքը:
Հիշեցնենք, որ Դևիդ Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» էկրաններին ցուցադրվել է 2011 թվականի դեկտեմբերի 21-ին:
Ըստ BoxOfficeMojo կայքի՝ ֆիլմն արդեն բերել է 106 մլն դոլարի եկամուտ:
Sony ընկերությունը հույս ունի, որ միայն ԱՄՆ-ում ֆիմլը կբերի 200 միլիոնի եկամուտ:
Հիշեցնենք, որ ֆիլմը նկարահանվել է Ստիգ Լարսոնի դեդեկտիվ ժանրի ստեղծագործության հիման վրա:






































