Եմենում գտել են քարեդարյան 200 շիրիմներ: Այս մասին գրում է BBC-ն:
Գտածոները հայտնաբերվել են մայրաքաղաք Սանայից հյուսիս–արևմուտք գտնվող Ալ-Մահվիտում:
Հնագետների խմբի ղեկավար Մուհամեդ Ահմադ Կասիմը նշել է, որ սրանք ժայռափոր գերեզմանների տեսակներ են, և յուրաքանչյուր գերեզման բաղկացած է մի քանի խցիկներից` կախված թաղված մարմինների քանակից:
Մասնագետը նաև ասել է, որ միայն մի հատվածում գտնվել են հազարավոր առարկաներ, որոնք պատկանում են ուշ պալեոլիթյան ժամանակաշրջանին:





































