Դոնեցկի «Շախտյոր»-ի նախագահ Ռինատ Ախմետովը, ով երեկ մեկնել էր Բուխարեստ և այցելեց թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում իրենց միջև տեղի ունեցած խոսակցությունից մանրամասներ է հրապարակել.
«Ես ասացի, որ մենք սպասում ենք իրեն: Բժիշկներն ամեն ինչ կանեն, որ նա հնարավորինս շուտ վերադառնա Ուկրաինա: Հնարավոր է` վերականգնման համար պահանջվի 4 շաբաթ:
Իսկ մինչ Միստերը վերականգնվի, ես կլինեմ թիմի գլխավոր մարզիչը: Նա լավ օգնականներ ունի` ի դեմս Ալեքսանդր Սպիրիդինի, Կառլո Նիկոլինի և Մասսիմո Ուգոլինի:
Թիմը նախապատրաստվում է երկրորդ խաղաշրջանին: Մենք կցուցադրենք գեղեցիկ, հարձակվողական և դիտարժան խաղ»:










































