Նորվեգական Statoil նավթային խումբը Բարենցի ծովում հայտնաբերել է նավթի և գազի հանքեր: Նրա պահեստները գնահատվում են 300 միլիոն բարել: Ընկերությունը այս մասին հայտնել է հունվարի 9-ին իր մամուլի հաղորդագրության մեջ: Նոր հանքավայրը ստացել է Havis անվանումը:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սա արդեն նավթային երկրորդ խոշոր հանքն է, որը Statoil-ը վերջին ինը ամիսների ընթացքում հայտանբերել է Բարենցի ծովում: Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր Skrugard հանքի մասին, որի պաշարները հավասար են Havis-ի ծավալին:
Նավթի և գազի արդյունաբերությանը Բարենցի ծովում հավակնում են ռուսական և նորվեգական ընկերությունները: 2011 թվականի կեսերին ԶԼՄ-ները հայտնել են, որ Ռուսաստանը և Նորվեգիան մտադիր են նավթի և գազի արդյունահանումը սկսել 2013 թվականին: 2011 թվականի վերջին Роснефть ընկերությունը Բարենցի ծովում ստացել է մի քանի տարածք:
Բացի նավթային պահուստներից, այս ծովում գտնվում են նաև գազի հանքեր:





































