Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Քոչարյանը որոշեց «զբաղվել» Սերժ Սարգսյանով

Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց Գագիկ Ծառուկյանին հնազանդեցնել միասնական ցուցակով մասնակցելու խորհրդարանի առաջիկա ընտրություններին: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այս ծանր որոշումը կայացրել է Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու երաշխավորված խոստումն ունենալուց հետո: Որքան էլ փորձ արվի լռության մատնել Ռոբերտ Քոչարյանի գործոնը ներքաղաքական արդի զարգացումներում, անկասկած է, որ այն կա և, թերևս, ավելի կարող է խորանալ, իսկ դրա հանդեպ, այսպես ասած, «ջայլամի» քաղաքականություն վարելը հազիվ թե ապահովագրի դրանից, եթե գործ ունենք ներքաղաքական զարգացումների հետ:

Ի վերջո, պատկերավոր խոսքն այս դեպքում մի փոքր վերափոխելով՝ կարելի է ասել, որ եթե դու «չես զբաղվում» Ռոբերտ Քոչարյանով, Ռոբերտ Քոչարյանն է «զբաղվում» քեզնով: Այնպես որ, Գագիկ Ծառուկյանին հնազանդեցնել չկարողանալը նորանոր խնդիրներ է առաջացնում իշխանության համար: Կասկած չկա, որ դրանով զբաղվելու ամենակարևոր և առաջնային քայլը կարող է և պետք է լինի երկրում առկա սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական ճգնաժամի համակարգային հաղթահարմանն ուղղված գործունեությունը:

Հայաստանում առկա իրավիճակը պետք է փոխվի, պետք է հաղթահարվի, պետք է տեղի ունենան համակարգային բարեփոխումներ: Եթե այդ ամենը չի ստացվում, և, եթե ընդդիմությունը չի կարողանում պարտադրել իշխանությանը՝ հասնել նրան, որ իշխանությունն անգամ ստիպված գնա այդ փոփոխություններին, ապա նրանց մնում է արդեն Քոչարյանով «զբաղվել» զուտ քաղաքական գործարքի իմաստով` ուղղակի կամ անուղղակի պայմանավորվածությունների տեսքով: Մենք քանիցս նշել ենք, որ Քոչարյանի գործոնն ունի ընդդիմությանն ու Սերժ Սարգսյանին «միավորող» տարր: Թե՛ ընդդիմության, թե՛ Սերժ Սարգսյանի համար Քոչարյանի վերադարձը ցանկալի չէ: Իհարկե, ցանկալի չէ նաև հասարակության համար, բայց միևնույն ժամանակ պարզ է, որ Քոչարյանը հասարակությամբ չէ, որ վերադառնալու է: Սակայն, մյուս կողմից, նա կարող է վերադառնալ հասարակական անտարբերության հողի վրա: Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանն, իհարկե, ունենալու է Կոնգրեսի կարիքը, քանի որ Կոնգրեսը կարող է հանրության մոտ թարմ պահել քոչարյանական կառավարման մասին «հիշողությունը», և, ինչը թերևս առավել կարևոր է` քաղաքական առումով Քոչարյանին ուղղակի պահել փաստարկային նշանառության տակ՝ ներկայացնելով զուտ իրավական մեղադրանքներ 2008 թվականի Մարտի 1-ի և այլ գործողությունների համար:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստանի վերաբերյալ քաղաքագիտական անպտուղ վերլուծությունից հետո, Կոնգրեսը կարող է «ծառայություն» մատուցել Սերժ Սարգսյանին, բայց, անշուշտ, դրա դիմաց պահանջելով սեփական պահանջների հանդեպ կոմպրոմիսային մոտեցում: Այստեղ Սարգսյանի կոմպրոմիսը զգալիորեն կախված է թե՛ Կոնգրեսի հասարակական աջակցությունից, քաղաքացիական մոբիլիզացիայի ծավալից, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ակտիվության և վերադարձի հնարավոր վտանգից: Ընդ որում, հանուն արդարության պետք է նկատել, որ առնվազն այս պահին երկրորդը առավել առարկայական է, նկատի ունենալով նաև կոալիցիայի երկրորդ կուսակցություն ԲՀԿ-ի նախագահ Ծառուկյանի հայտարարությունը՝ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու բարոյական և քաղաքական իրավունքի մասին:

Այդ պայմաններում, Սերժ Սարգսյանին այսօր հարկ կլինի որոշակի կոմպրոմիսային ժեստ անել ընդդիմությանը, դրա դիմաց ակնկալելով, որ ընդդիմությունն էլ նրան անուղղակիորեն կաջակցի՝ Քոչարյանի վտանգը կանխելու հարցում: Բայց, այստեղ, անշուշտ, իրավիճակը միարժեք չէ, քանի որ քաղաքական գործընթացն ամենևին չի սահմանափակվում միայն Քոչարյանի վերադարձով, կան բազմաթիվ այլ ներքին ու արտաքին գործոններ:

Ի վերջո, Քոչարյանի գործոնը ոչ միայն ունի ընդդիմությանն ու իշխանությանը «միավորող» ռեսուրս, այլ նաև կարող է Սերժ Սարգսյանի ձեռքին գործիք լինել՝ ընդդիմության հետ հարաբերություններում: Ուռճացնելով գործոնն ու դա շահարկելով՝ և՛ ընդդիմության հետ հարաբերություններում, և՛ միջազգային հանրության հետ շփումներում, նա կարող է փորձել ապահովել ներկայիս ստատուս-քվոն՝ որպես «չարյաց փոքրագույն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում