Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է միջազգային շուկայում ներկայացնել միջուկային տեխնոլոգիաների իր արտադրանքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերուդին Աբբասի Դավանին։
Վերջինիս խոսքերով՝ չնայած միջազգային ճնշմանը՝ Իրանը լուրջ հաջողություններ է արձանագրել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում. «Մեր երկիրն արդեն կարող է արտադրել բժշկության մեջ գործածվող ծանր ջուր։ Դրա հետ մեկտեղ, Իրանը կառուցելու է միջուկային կայաններ և ի վիճակի է արտահանել իր միջուկային տեխնոլոգիաները»։