Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի առաջին խաղային օրվա ժամանակ կայացան 5 հանդիպումներ:
Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 5:1 հաշվով առավելության հասավ Լա Լիգայի նորեկ «Գրանադա»-ի նկատմամբ: Մոուրինյոյի սաները պահպանեցին առաջատարի դիրքը և այժմ 6 միավորով գերազանցում են «Բարսելոնա»-ին, որն իր հանդիպումը կանցկացնի այսօր: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Ռասինգ» – «Սարագոսա»` 1:0
1:0 Բերնարդո (45′)
«Լևանտե» – «Մալյորկա»` 0:0
«Ռեալ Սոսյեդադ» – «Օսասունա»` 0:0
«Ռեալ» – «Գրանադա»` 5:1
1:0 Բենզեմա (19′), 1:1 Միկել Ռիկո (22′), 2:1 Ռամոս (34′), 3:1 Իգուաին (47′), 4:1 Բենզեմա (50′), 5:1 Ռոնալդու (89′)
«Մալագա» – «Ատլետիկո»` 0:0






































