National Society of Film Critics–ն ընտրել է 2011 թվականի տարվա լավագույն ֆիլմը: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիան»:
Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ է ստացել «Կենաց ծառ» ֆիլմի ռեժիսոր Թերենս Մալիկը:
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Քրիստեն Դանսթը, իսկ լավագույն դերասան` Բրեդ Պիտը:
Լավագույն օտարալեզու ֆիլմ է համարվել իրանական «Նադերի ու Սիմինի ամուսնալուծությունը», որը մրցանակ է ստացել նաև «լավագույն սցենար» անվանակարգում:








































