Արաբական երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր հավաքվել են՝ վերանայելու Սիրիայի դիտորդական առաքելության քննադատության արժանացած արձանագրութունը: Միևնույն ժամանակ մեծանում է Սիրիայում արդեն 10 ամիս տևող արյունահեղութունները դադարեցնելու առաջատար դերը ՄԱԿ-ին տրամադրելու պահանջը:
AFP-ը հաղորդում է, որ Սիրիայի հարցերով զբաղվող նախարարների կոմիտեն այսօր պետք է հանդիպեր Կահիրեում, որտեղ գտնվում է Արաբական երկրների լիգայի կենտրոնական գրասենյակը: Այստեղ առաքելության ղեկավար, գեներալ Մուհամեդ Ահմեդ Մուսթաֆա Ալ-Դաբին պատրաստվում էր համառոտ ներկայացնել դիտորդների կատարած աշխատանքը:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայի դիտորդների թիմը Սիրիայում է դեկտեմբերի 26-ից, և փորձում է պարզել, թե արդյո՞ք նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանությունն ամեն ինչ անում է արյունահեղությունը դադարեցնելու համար:
Քննադատները հայտնում են, որ դիտորդներին չի հաջողվել արունահեղությունը դադարեցնելու համար որևէ քայլ կատարել, քանի որ նրանք ավելի շատ աշխատել են հենց կառավարության համար։ Սրա արդյունքում դիտորդական առաքելությունը դադարեցնելու պահանջ է եղել :
Ալ–Դաբին, սակայն, հայտնում է, որ այժմ շատ վաղ է առաքելության կատարած աշխատանքը գնահատելու համար:











































