Վենեսուելական «Լոս Տեկես» հայտնի բանտի կալանավորները քաղաքի հարավային հատվածում գերի են վերցրել 680 մարդու: Վերջիններս գնացել էին բանտ՝ իրենց հարազատներին այցելության: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Տեղի կառավարությունը հատնում է, որ գերիների մեջ կան կանայք և երեխաներ:
Բանտարկյալները կառավարությունից պահանջում են վերանայել իրենց դատավճիռները և փոփոխություններ մտցնել դրանցում, հակառակ դեպքում նրանք սպառնում են գերիներից ոչ մեկին ազատ չարձակել: