Ավստրիայում ուժեղ տեղացող ձյան պատճառով փողոցներում մեծ խցանումներ են, իսկ հասարակական տրանսպորտը գերծանրաբեռնված է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կառավարությունը տեղեկացնում է, որ հատկապես լեռնային շրջաններում իրավիճակը ծայրահեղ է: Որոշ հատվածներում ձյունը անցնում է մեկ մետրից:
Ձյան կուտակումների պատճառով Ալբերգի շրջանում 15 հազար մարդ փակուղու մեջ է հայտնվել:












































