Ֆրանսիական խումբը՝ կապիտան Լոիկ Պեյրոնի գլխավորությամբ, ստացել է Ժյուլ Վեռնի մրցանակ` աշխարհի շուրջն ամենաարագ ճանապարհորդությունն իրականացնելու համար: Երկրագունդը կարողացել են շրջանցել 45 օրում 13 ժամում և 42 րոպեում: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Տոնակատարությունը տեղի է ունեցել Բրեստ քաղաքի նավահանգստում: Անձնակազմին դիմավորել են նավատորմային սպորտի հազարավոր սիրահարներ ու սպորտի նախարար Դևիդ Դույերը: Ծովային խումբը ընդհանուր առմամբ հաղթահարել է 21 հազար ծովային մղոն:









































