Հունվարի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ֆլեշ-մոբ` քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:
Ինչպես հատնում է «Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը, քաղաքի տարբեր հատվածներում ավելի քան 20 պիկետներ են կազմակերպվել: Ակցիան կազմակերպվել է համացանցի միջոցով, մասնակցում է 200 մարդ:
Հայտնի իրավաբան Յուլի Ռիբակովը ակցիան մեկնաբանել է հետևյալ կերպ. երիտասարդությունը դժգոհ է երկրում տիրող իրավիճակից, որի պատճառով դուրս է եկել փողոց ու կազմակերպում է բողոքի ակցիա:









































