Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհտիևը Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին 12 էջանոց նամակ է հղել «հայերի կողմից զինադադարի խախտումների» վերաբերյալ: Այս մասին APA գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ի տեղեկատվական կենտրոնից:
Նամակում նշվում է, որ «հոկտեմբերին և նոյեմբերին Հայաստանի Զինված ուժերը զինադադարը խախտել են 102 անգամ, ինչի արդյունքում զոհվել են Ադրբեջանի Զինված ուժերի հինգ զինծառայողներ, մեկ քաղաքացի վիրավորվել է»:
ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը նաև «մտահոգություն է հայտնել զինադադարի վերաբերյալ հայկական կողմի` ՄԱԿ-ում ներկայացրած տեղեկությունների կապակցությամբ»:











































