Անգլիայի Գավաթի խաղարկության շրջանակներում «Լիվերպուլ»-ն «Էնֆիլդ» մարզադաշտում ընդունել էր «Օլդհեմ»-ին:
Քեննի Դալգլիշի սաներն անհյուրընկալ գտնվեցին` 5:1 հաշվով ջախջախելով հյուրերին և դուրս գալով 1/16 եզրափակիչ: Խաղասկզբում «Օլդհեմ»-ը վատ տպավորություն չէր գործում և մի քանի վտանգավոր պահ ստեղծելուց հետո 28-րդ րոպեին կարողացավ բացել խաղի հաշիվը, սակայն «Լիվերպուլ»-ը պատասխանեց խփած 5 գնդակներով, իսկ Շելվին ու Դաունինգը թիմի կազմում խփեցին իրենց առաջին գոլերը:
«Լիվերպուլ» – «Օլդհեմ»` 5:1
0:1Սիմփսոն (28′), 1:1Բելլամի 30′, 1:2 Ջերրարդ (45+1′), 1:3 Շելվի (68′), 1:4 Քերրոլլ (89′), 1:5 Դաունինգ (90+5′)










































