Աշխարհի խոշորագույն ընկերություններից PepsiCo-ն հնարավոր է աշխատանքից հեռացնի չորս հազար աշխատակցի: Այս մասին գրում է Fox Business–ը՝ հղում անելով New York Post թերթին:
Ներկայումս ընկերությունում աշխատում է ավելի քան 300 հազար մարդ: Ընկերությունը պատրաստվում է կրճատել նաև կենսաթոշակային ծրագրերը, ինչը հնարավորություն կտա տնտեսել ավելի քան 75 մլն դոլար:
PepsiCo ընկերության ներկայացուցիչ Փիթեր Լենդը նշել է, որ հիմա ընկերությունը միջոցներ է ձեռնարկում բոլոր ոլորտներում աշխատանքային արդյունավետության հասնելու համար:







































