Պենտագոնը հետաքննություն է սկսելու, թե իր աշխատակիցները Հոլիվուդյան կինեմատոգրաֆիային ինչ գաղտնի տեղեկություն են հայտնել Ուսամա Բեն Լադենի մասին:
Հետախուզությունը կանցկացնի ԱՄՆ-ի հետախուզությամբ զբաղվող գլխավոր վարչությունը:
Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Դեյվ Լապանն ասել է, որ բաժինն աջակցում է կինոգործիչներին, բայց նրանց հետ չի քննարկում գաղտնի տեղեկատվություններ:
Հիշեցնենք, որ Բեն Լադենի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա 2012 թվականի հոկտեմբերին: Ֆիլմի ռեժիսորը Քեթրին Բիգելոն է, ով 2010 թվականին ստացել է «Օսկար»՝ որպես լավագույն ռեժիսոր:
Ֆիլմում տեղի ունեցող իրադարձություններն ավելի բնական ու իրականությանը մոտ դարձնելու համար կինոյի գործիչները դիմել են ԿՀՎ-ի օգնությանը:








































