Ինչպես արդեն հաղորդել էինք, Դամասկոսում այսօր պայթյուն էր տեղի ունեցել, երբ տասը հազարավոր սիրիացիներ դուրս էին եկել խաղաղ ցույցի` պահանջելով, որ նախագահ Բաշար Ալ-Ասադը հեռանա իշխանությունից:
The Christian Science Monitor-ը հաղորդում է, որ Սիրիայում անընդհատ տեղի ունեցող ցույցերը և Դամասկոսի կոտորածն ապացույցն են այն բանի, որ երկրում երկկողմանի պատերազմ է: Եվ չնայած, որ պատերազմը սկսել են անզեն քաղաքացիները, որոնք պահանջում են Ասադի հրաժարականը, բայց հնարավոր չէ չնկատել, որ զենքը դարձել է քաղաքացիական պատերազմի հիմնական բաղադրիչներից մեկը:
Այն, որ կոտորածը Սիրիայում շարունակվում է, բայց քաղաքացիները, անտեսելով վտանգը, մշտապես պատրաստ են դուրս գալ փողոց և մասնակցել ցույցերին, ապացույցն է այն բանի, որ իշխանությունը գտնվում է շատ թույլ հիմքերի վրա:
Սիրիայում այսօր տասնյակ ցույցեր են տեղի ունեցել: Դրանցից երկուսի վերաբերյալ տեսանյութերը հայտնվել են Youtube կայքում: Տեսանյութերից մեկում Իդլիբում, մյուսում հենց Դամասկոսում տեղի ունեցող ցույցերն են ներկայացված:








































