Հնագույն բուսական դեղամիջոցն օգնում է առնետներին զերծ մնալ ալկոհոլի վատ ազդեցությունից:
Գիտնականները հայտնում են, որ այն առնետները, որոնք ընդունել են դեղամիջոցը, կարողացել են մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել՝ առանց հարբելու, և մի քանի օր անընդմեջ ալկոհոլ օգտագործելուց հետո դրա նկատմամբ կախվածություն ձեռք չեն բերել:
ScienceDaily–ն հայտնում է, որ ասիական այս հին դեղամիջոցը խումարի դեմ առաջին անգամ օգտագործվել է 659 թվականին:
Առնետները ալկոհոլի նկատմամբ արձագանքում են այնպես, ինչպես և մարդիկ: Եվ այժմ UCLA համալսարանի գիտնականները փորձում են պարզել, թե արդյո՞ք այդ դեղամիջոցը նույն կերպ կազդի նաև մարդկանց վրա:










































