Չինաստանի Սիչուան շրջանում տիբեթյան հոգևորականը փորձել է իրականացնել ինքնահրկիզում: Այս շրջանում տարվա ընթացքում սա ինքնահրկիզման 13-րդ դեպքն է:
Free Tibet և International Campaign for Tibet կազմակերպության տվյալների համաձայն՝ ոստիկաններին հաջողվել է հանգցնել կրակը և հոգևորականին տեղափոխել հիվանդանոց: Նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հայտնվում։
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը գրում է, որ հոգևորականներն այս շրջանում պարբերաբար դիմում են ինքնահրկիզման՝ այսպիսով արտահայտելով իրենց բողոքը չինական կառավարության իրականացրած մշակութային ու կրոնական ճնշումների դեմ:












































