Գրող Մարք Ֆորսայթը վերջերս հրապարակած իր The Etymologicon գրքում փորձել է բացահայտել անգլերեն բառերի տարիօրինակ և զարմանահրաշ ծագումնաբանությունը:
Գրողի բացատրություններից մեկը վերաբերում է «տեքստային հաղորդագրություններին» (text message): Ըստ նրա՝ այս արտահայտությունը ստեղծվել է առաջին դարի հռոմեացի հռետոր Քուինտիլիանոսի շնորհիվ: Վերջինս իր ճառերի գրքում ասում է, որ բառերն ընտրելուց հետո հարկավոր է դրանք միացնել այնպես, որ ստացվի նուրբ և գեղեցիկ հյուսվածք: Իսկ լատիներենում հյուսվածքին համարժեք է textum բառը:
Daily Mail-ը գրում է, որ հռետորի հետաքրքիր փոխաբերությունը պահպանվել է անգամ 2000 տարի անց: Մենք մինչ այժմ պատմությունները միացնում ենք իրար`փորձելով երբեք չկորցնել այդ կապը: Ավելի ուշ դասական գրողները text բառն օգտագործել են գրքի ցանկացած փոքրիկ հատվածի մասին խոսելիս:
«Հետագայում մենք սկսեցինք այդ բառն օգտագործել` ներկայացնելու համար ցանկացած բան, որը գրված է»,– նշում է գրողը իր գրքում: Եվ ինչ–որ մեկն էլ, փոխառելով հռոմեացի հռետորի փոխաբերությունը, առաջարկեց SMS հաղորդագրությունների գաղափարը












































