Քեմբրիջի դուքսի և դքսուհու Քենսինգթոնի պալատի նոր տան անվտանգության նախագիծը տեղական խորհրդի հարցումով ներկայացվել է հանրությանը: Այս քայլն ահաբեկել է թագավորական անվտանգության փորձագետներին: Նշենք, որ Ուիլյամն ու Քեյթն իրենց նոր տուն կտեղափոխվեն մյուս տարի:
Evening Standard-ը հայտնում է, որ, ըստ նախագծի, տունը կունենա երկդռնանի համակարգ, բարձրակարգ անվտանգության համակարգ, մեխապատ ցանկապատ:
Թագավորական անվտանգության նախկին պաշտոնյա Քեն Ուարֆը, ով պահպանում էր Ուիլյամի մայր արքայադուստր Դիանայի անվտանգությունը, People ամսագրին ասել է, որ ծիծաղելի է համարում այս բաց քաղաքականությունը և չի հասկանում, թե ինչպես կարելի է համաշխարհային հանրության ուշադրությանն արժանացած երկու մարդկանց տան անվտանգության ծրագիրը ներկայացնել հանրությանը:
Խորհուրդը, սակայն, հայտնել է, որ իրենք միայն կատարում են Մեծ Բրիտանիայի կառավարության որոշումը:












































