Twitter միկրոբլոգների ծառայությունը գործի է դրել երկու նոր կոճակ, որոնք թույլ են տալու կողմակի կայքերին կապ հաստատել ռեսուրսի հետ: Այս մասին հայտնվում է ընկերության բլոգում:
Երկու կոճակները կրում են «նշել» և «հիշեցնել» անունները: Նրանց օգնությամբ օգտատերերը կողմակի կայքերից կարող են արագ կիսել տեղեկությունը Twitter-ի իրենց ընկերների հետ:
Այսպես, «նշել» կոճակը նախատեսված է մեկ սեղմումով որոշակի հեշթեգով հաղորդագրության հրապարակում, որը նշանակվում է կողմնակի կայքի ղեկավարության կողմից:
«Հիշեցնել» կոճակը թույլ է տալու օգտատիրոջը հրապարակել կողմակի կայքի հաղորդագրությունը` ինչ-որ մատնանշումով:
Ավելի վաղ Twitter-ն առաջարկում էր կողմակի կայքերին միայն երկու կոճակ: «Հղումն ուղարկել» կոճակի օգնությամբ օգտատերերը կարող են կիսվել հետաքրքիր նորություններով, իսկ «բաժանորդագրվել» կոճակը թույլ է տալիս մեկ սեղմումով կարդալ Twitter ռեսուրսի բլոգը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 9-ին հաղորդվել էր, որ Twitter միկրոբլոգների ծառայությունը իրականացրել է ինտերֆեյսի մասշտաբային նորացում, այդ թվում՝ նաև թարմացրել է էջերի, «կապի մեջ» (@Connect) և «տեղյակ եմ» (#Discover) էջադիրների նոր դիզայնը:







































