Սիրիայի ԱԳ նախարար Մուհամեդ Ալ-Շաարը հայտնել է, որ Դամասկոսում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 25 մարդ, 63-ը վիրավորվել են, մեծամասնությունըԵ սովորական քաղաքացիներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մահապարտ ահաբեկիչը իրեն պայթեցրել է առավոտյան ժամը 11-ին Միդան շրջանում: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի արդյունքում մահացել է 26 մարդ, որոնցից 15-ի ինքնությունը դեռ պարզված չէ: Վիրավոր է 63 մարդ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել կեսօրի աղոթքից առաջ, այն լսվել է քաղաքի տարբեր մասերում: Վերջին երկու շաբաթներին սա Դամասկոսում իրականացված արդեն երկրորդ պայթյունն է: Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 54, վիրավորվել՝ ավելի քան 166 մարդ:










































