Սուրբ Ծննդյան օրերին ավանդաբար սեղանին դրվում են գինի, չամիչով փլավ, ձուկ ու հատիկավոր ուտելիքներ, քանի որ այսօր Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է: Սրանք հիմնական ուտեստներն են, որոնք դրվում են սեղանին, մնացածը երևակայության գործ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սուրբ Ծննդյան ավանդույթներին, ասաց ազգագրագետ Սոնա Պապիկյանը:
«Սա ուրախ տոն է, այդ իսկ պատճառով էլ ամեն ինչ կարելի է դնել սեղանին, սակայն պարտադիր են վերոնշյալները»,- ընդգծեց ազգագրագետը` ընդգծելով, որ դեռ երեկվանից է սկսել Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստական աշխատանքները:
«Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ նստում են սեղանի շուրջը, իսկ այսօրվա Ջրօրհնեքի արարողության խորհուրդն այն է, որ այն մարդկանց հաջողություն բերի»,- ասաց նա: