Ֆրանսիացի թենիսիստ Գայել Մոնֆիսը 6:2, 6:3 հաշվով առավելության հասավ Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Տրոիցկիի նկատմամբ և դուրս եկավ Դոհայի մրցաշարի կիսաեզրափակիչ: Հանդիպումը տևեց 1 ժամ 12 րոպե: Կիսաեզրափակիչում ֆրանսիացու հակառակորդը կլինի Ռաֆայել Նադալը:
ATP-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մոնֆիսը նշեց.
«Ես պատրաստ էի լավագույն խաղս անցկացնել և ցանկանում էի վերահսկել հանդիպումը: Նադալի հետ խաղը հեշտ չի լինելու, սակայն ես պետք է գործեմ նույն կերպ, ինչպես դա արեցի Տրոիցկիի դեմ: Ես գիտեմ, թե ինչպես է խաղալու Ռաֆան, սակայն նա նույնպես ծանոթ է իմ խաղաոճին: Հետաքրքիր դիմակայություն է սպասվում»:









































