Ըստ բրիտանացի գիտնականների նոր հետազոտության՝ հիշողության կորուստը և ուղեղի մյուս ֆունկցիաների անկումը սկսվում են 45 տարեկանից՝ ավելի վաղ, քան կարծում էին մինչ այժմ:
BBC-ի հաղորդմամբ՝ բրիտանական բժշկական ամսագրում լույս տեսած հոդվածում գիտնականները ներկայացրել են, թե ինչպես են 10 տարվա ընթացքում ուսումնասիրել Մեծ Բրիտանիայի 45-70 տարեկան ավելի քան 7000 պետծառայողների մտավոր ունակությունները:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 45-49 տարեկանում տեղի է ունենում ուղեղի ֆունկցիաների՝ հիշողության, մտածողության և ընկալման ոչ մեծ, բայց ակնհայտ նվազում:
Ավելի վաղ գիտնականները կարծում էին, թե հիշողության կորուստը մարդկանց մոտ սկսվում է 60 տարեկանից հետո:







































