Լոս Անջելեսի Համայնքային գերագույն դատարանի դատավորը երեկ սահմանել է մեկ միլիոն դոլարի գրավ Գլենդելում ապրող հայ տղամարդու արձակման դիմաց: Վերջինս Գլենդելի ավտոբուսի կանգառներից մեկում հարձակվել է 82-ամյա տղամարդու վրա և փորձել հանել օտարականի աչքերը: Տղամարդը հայտարարել է, թե ինքն անմեղ է:
51-ամյա Բենիամին Ենգիբարյանը մեղադրվում է կատարած մահափորձի մեջ: Նա Գլենդելի ոստիկանական բաժանմունքում կալանքի տակ է:
Glendale News-Press-ը հաղորդում է, որ նախնական դատալսումը տեղի կունենա հունվարի 17-ին:
Հիշեցնենք, որ Ենգիբարյանին ձերբակալել էին երեքշաբթի օրը՝ այն բանից հետո, երբ վերջինս հարձակվել էր 82-ամյա տղամարդու վրա: Գլենդելի ոստիկանների հաղորդմամբ՝ ականատեսները հայտնում են, որ Ենգիբարյանը անընդհատ հարվածել է զոհին` փորձելով հանել աչքերը և սպառնալով սպանել:












































