ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի է ունեցել խոշոր վթար՝ միմյանց են բախվել 50 մեքենա: Ինչպես հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վթարի հետևանքով վիրավորվել է 52 մարդ, 4-ի վիճակը շատ ծանր է: Հեռուստաալիքը նշում է, որ վթարի պատճառը խիտ մառախուղն ու վատ տեսանելիությունն էր:
Դեպքի վայրում կատարվում են մաքրման աշխատանքներ:






















































