Մարդկանց մեծամասնությունն առանց որևէ խնդրի կարողանում է այնպես անել, որ որոշ իրադարձություններ ուղղակի աննկատելի լինեն: Նյու Յորքի համալսարանի գիտնականները, սակայն, կարողացել են ստեղծել մի նոր բարձր տեխնոլոգիական սարք, որի միջոցով իրականում հնարավոր է անհետացնել ժամանակը:
Նրանք ստեղծել են «ժամանակավորապես թաքցնող» սարք, որը կարող է տեսադաշտից հեռացնել որոշ իրադարձություններ:
Daily Mail-ը գրում է, որ սարքի միջոցով, արագացնելով և դանդաղեցնելով լույսի ճառագայթումը, հնարավոր է եղել թաքցնել իրադարձություններ, որոնք վայրկյանի 40 տրիլիոներորդ չափ տևողություն ունեն:
Լույսի ճառագայթման տարբեր հատվածներ հետո միացվել են այնպես, որ դիտողները չնկատեն , թե ինչ է կատարվել թաքցված ժամանակում:




Մինչ այժմ սարքը գործել է վայրկյանի 0.00012-ի չափով ժամանակահատվածների դեպքում:









































