«Տիտանիկ»–ի խորտակումից հետո նավից մնացած իրերը, կմախքի մեծ կտորները կվաճառվեն ապրիլ ամսին կայանալիք աճուրդի ժամանակ:
1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած նավաբեկությունից հետո գրեթե մեկ դար անց նավի մնացորդները կվաճառվեն Նյու Յորքում կայանալիք աճուրդի ժամանակ, որը կազմակերպել է Guernsey’s Auctioneers & Brokers աճուրդների տունը:
Associated Press-ը հայտնում է, որ այս աճուրդների տանը վաճառվել են այնպիսի իրեր, ինչպիսիք են արքայադուստր Դիանայի զարդերը, «Բիթլս» խմբի նկարները և այլն:
Guernsey’s–ի նախագահ Արլան Էթինգարը, սակայն, ասում է, որ ապրիլի 11-ին կայանալիք աճուրդն ամենակարևորն է, որ աճուրդների տունը երբևէ կազմակերպել է:











































