Գիտնականները չեն դադարում բազմաթիվ փորձարկումներ կատարել հիշողության գաղտնիքները բացահայտելու համար: Այդ ճանապարհին նրանք հասել են որոշակի հաջողությունների: Օրինակ` նրանց հաջողվել է պարզել, թե որ գենն է պատասխանատու մկների հիշողության համար:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ուսումնասիրության շրջանակներում գիտնականները մկներին տեղավորել են հատուկ խցիկում, որտեղ կենդանիները ենթարկվել են էլեկտրական հարվածի: Դրանից հետո մկներին խցիկ մտցնելը դժվարացել է, քանի որ ակտիվացել էր նրանց Npas4 կոչվող գենը: Էլեկտրաշոկով խցիկի նկատմամբ կենդանիների վախը հաջողվեց վերացնել այն բանց հետո, երբ գիտնականները նրանց օրգանիզմից հեռացրին նշված գենը:
Հետազոտությունից հետո գիտնականները եկան այն եզրակացության, որ Npas4-ով է պայմանավորված հիշողության ձևավորման գործընթացը, որտեղ առկա են մեծ քանակությամբ այլ գեներ:
Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտի գիտնականներից մեկի խոսքերով, այս փորձարկման և դրա արդյունքների շնորհիվ իրենք հույս ունեն բացահայտել հիշողության բարդ մեխանիզմը և նույնիսկ պարզել, թե ուղեղի որ հատվածում է պահվում հիշողությունը:







































