Վրաստանի «Ազատ Վրաստան» կուսակցությունը կդիմի Եվրոպական դատարան 2008թ. հունվարի 5-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով, հայտնում է Грузия Online-ը:
Ըստ կուսակցության առաջնորդ Կախա Կուկավայի` արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են չորս տարի առաջ: ԿԸՀ արդյունքներով, Միխեիլ Սաակաշվիլին ստացել է 53% ձայն և հաղթել առաջին փուլում: Սակայն համաձայն տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալները չեն համապատասխանում իրականությանը, և ցանկալի արդյունքի հասնելու համար նախագահին պետք են եղել հազարավոր ձայների կեղծիքներ:
«Միացյալ ընդդիմությունը բազմիցս ԿԸՀ-ին և դատարանին ներկայացրել է փաստաթղթեր` ընտրությունների արդյունքների կեղծման վերաբերյալ, սակայն ընդդիմության փորձերը մնացին անպատասխան կառավարության կողմից: Հետևաբար, միակ ատյանները, որտեղ կարելի է բողոքարկել ընտրությունների արդյունքները` Եվրոպայի խորհուրդն ու այլ եվրոպական ժողովրդավարական ինստիտուտներն են:







































