Բաղդադի մերձակայքում տեղի ունեցած կրկնակի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ: Associated Press-ը կարծում է, որ Իրաքում հաճախակի են դարձել պայթյունները, ինչը պայմանավորված է երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ:
Պայթյունները տեղի են ունեցել այսօր Սադր քաղաքում, որտեղ ավտոբուսի կանգառում մոտոցիկլետ է պայթեցվել: Դրանից ոչ հեռու մի փոքր ուշ գործի է դրվել երկրորդ ռումբը, ևս մեկը ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել:
Պաշտոնյաների տվյալներով՝ վիրավորների թիվը անցնում է 60-ից:












































