Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերն ընդունել է հայկական դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։
Հանդիպման ժամանակ Դինչերը հայտարարել է, որ 15 օր առաջ հանդիպում է ունեցել Թուրքիայի ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների ղեկավարների հետ, որում քննարկել է նրանց խնդիրները։












































