Հարավային Չինաստանում միլիարդատերը մահացել է իր գործընկերների հետ ընթրիքի ժամանակ կատվի միս ուտելուց հետո։
49-ամյա Լոնգ Լիյուանը մահացել է դեկտեմբերի 23-ին` Չինաստանի Գուանգդոնգ շրջանում այն բանից հետո, երբ գործընկերների հետ թեթևակի խաշած կատվի միս է կերել:
Բայց ինչպես պարզվել է, մահվան պատճառ է դարձել ոչ թե կատվի միսը, այլ թունավոր բույսը, որով պատրաստված է եղել ճաշը: Նրա գործընկերներից մեկին` տեղացի պաշտոնյա Հուանգ Գուանգին ձերբակալել են՝ միլիարդատիրոջը թունավորելու մեղադրանքով:
Daily Mail-ը գրում է, որ այդ թունավոր բույսն աճում է Չինաստանի անտառներում:









































